Ուկրաինան «Սարդոստայն» գործողության կադրեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հրապարակել է «Սարդոստայն» գործողության տեսանյութը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ՌԴ ռազմավարական ավիացիոն բազաների վրա։ Կադրերը նկարահանվել են հենց անօդաչու թռչող սարքերից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոցվել է 41 ռուսական ինքնաթիռ։ Ծառայության տվյալներով՝ դրանց զգալի մասը լիովին ոչնչացվել է, իսկ մյուսների վերականգնումը կտևի տարիներ։

«Կադրերում երևում են FPV անօդաչու թռչող սարքերի հարվածները թշնամական չորս օդանավակայաններին՝ «Օլենյա», «Իվանովո», «Դյագիլևո» և «Բելայա»։ Հենց այնտեղ էր տեղակայված ագրեսոր պետության ռազմավարական ավիացիան, որը պարբերաբար ռմբակոծում է Ուկրաինայի խաղաղ քաղաքները։ Տուժած ինքնաթիռների թվում են «Ա-50», «Տու-95», «Տու-22», «Տու-160», ինչպես նաև «Ան-12» և «Իլ-78»։ Հակառակորդի ինքնաթիռների ընդհանուր կորուստները կազմել են 41 միավոր»,- ասվում է ուկրաինական կողմի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողության արդյունքում վնասված սարքավորումների գնահատված արժեքը գերազանցում է 7 միլիարդ դոլարը։

Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և  Ту-160։ Վերլուծաբաններն էլ հաշվել էին առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն էլ հունիսի 3-ի առավոտյան հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ թարմացված տվյալներ՝ մայիսի 24-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական բանակը կորցրել է 12 ինքնաթիռ:

Նախօրեին ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ-ի ԳՇ-ն թարմացրել է հատուկ գործողության արդյունքում Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում ինքնաթիռների կորուստների վերաբերյալ տվյալները։

«Տարբեր աղբյուրներից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը մշակելուց և որոշ ժամանակ պահանջող ստուգումից հետո հայտնում ենք, որ օկուպանտների ընդհանուր կորուստները կազմել են 41 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և այլ տեսակի մարտական ​​ինքնաթիռներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի