Այսօր կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը․ Ալեն Սիմոնյանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը հավելել է. «Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը: Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարեւոր դերակատարություն ունի»:

Նշվում է, որ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ այս հերթական հանդիպումը եւս մեկ քայլ կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության խորացման եւ զարգացման գործում:

«Ողջույնի խոսքում ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը երկու երկրների ու ժողովուրդների համագործակցության եւ բարեկամության ամրապնդման հարցում: Դաշնության խորհրդի նախագահի խոսքով Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այնուհետեւ Վալենտինա Մատվիենկոն խոսել է հաղթանակի կերտման հարցում ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պայքարի եւ հաղթանակի մասին: Անդրադարձ է եղել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին, միջտարածաշրջանային, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նիստին մանսակցել են վետերաններ Ռոզալիա Աբգարյանը եւ Ներսես Սիմոնյանը: Ռոզալիա Աբգարյանը խոսել է պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հերոսական կեցվածքի ու խիզախության մասին:

Նիստի օրակարգային թեման «Մեծ հաղթանակի 80-ամյակ. պատմական հիշողության պաշտպանության միասնություն ապագա սերունդների համար» հարցն էր:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքը պլանավորված իրականացվում է նաեւ դինամիկ բնույթ կրող կանոնավոր հանդիպումների շնորհիվ:

«Խոսելով նիստի օրակարգային հարցից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի նշանակալի դերը, որը զգալի ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցույց տալով հերոսության, տոկունության եւ անձնուրացության ակնառու օրինակներ: Մոտ 600 հազար հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա: Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է պատմական հիշողության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելը: Այս առումով նա հիշատակել է «Հիշողության գնացք» միջազգային նախագծի մասին, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդների՝ հնարավորություն տալով ճանաչել պատմությունը, այցելել հուշահամալիրներ եւ խորությամբ հասկանալ հաղթանակի նշանակությունը»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, ողջունելով հայ գործընկերներին, խոսել է հաղթանակի հոբելյանական տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող տոնական միջոցառումների մասին: «Միշտ կհիշենք եղբայրական հայ ժողովրդի սխրանքների մասին: Երիտասարդությունը պետք է իմանա ճիշտը պատերազմի, խաղաղ բնակչության տանջանքների ու սխրանքների մասին», -ընդգծել է զեկուցողը:

Նրա խոսքով երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր հաղթանակն ու պատմությունը, այլեւ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությունը:

Համանախագահի գնահատմամբ այսօր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Յուրի Վորոբյովը կարեւորել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը, որին մեծ ուշադրություն է դարձնում միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հայկական կողմից թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սեյրան Օհանյանը, ռուսական կողմից՝ Կրասնոյարսկի երկրամասի, գիտական ու փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրանքներին, տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների կարեւորությանը: Կարեւորվել է հանձնաժողովի շրջանակում երիտասարդական հարթակի ստեղծումը: Խոսվել է երկկողմ համագործակցության, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման կարեւորության մասին: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում:

Հիշեցնենք, որ  Մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի հաղթանակը կարող էր հնարավորություն լինել Հայաստանի համար։ Նա «միֆ» էր անվանել այն, որ 1942-43 թվականների Ստալինգրադի ճակատամարտը կանխել է Թուրքիայի ներխուժումը Հայաստան և եղել է փրկություն նաև հայ ժողովրդի համար։ Ինչից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ էր հղել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։