Ապրիլի 11-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որին, մամուլի տեղեկություններով, մասնակցել է ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։ Նշվում է, որ վթարին մասնակցել են երեք մեքենաներ, այդ թվում՝ Ջոմարդյանի վարած՝ ոստիկանական համարանիշներով ավտոմեքենան։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից չմեկնաբանեցին հրամանատարի մասնակցությունը վթարին։ Ըստ գերատեսչության՝ միջադեպի հետևանքով վնասը եղել է նյութական, որևէ …

