Թրամփը կազատվի իր կարմիր Tesla-ից. նա հայտարարել է` Մասկը «խելքը կորցրել է»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուրբաթ առավոտյան՝ Իլոն Մասկի հետ բուռն վեճից մի քանի ժամ անց կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանալիորեն անտարբեր թվաց իրենց թշնամանքի նկատմամբ, գրում է ABC News-ը։ Լրատվամիջոցի թղթակիցը նախագահին հարցրել է այն տեղեկությունների մասին, որ նա օրվա ընթացքում զանգ է պլանավորել գործարար Իլոն Մասկի հետ։

«Նկատի ունեք այն մարդուն, ով խելքը կորցրե՞լ է»,- հարցրել է նա՝ ասելով, որ «առանձնապես» հետաքրքրված չէ նրա հետ խոսելով։

Նա նշել է, որ Մասկը ցանկանում է խոսել իր հետ, բայց ինքը պատրաստ չէ խոսել նրա հետ։ Այնուհետև Թրամփը մի քանի րոպե խոսել է այլ բաների մասին՝ անդրադառնալով գնաճին (նվազում), արտասահմանյան ներդրումներին (աճ) և Չինաստան այցելելու իր ծրագրերին (հսկայական)։

Թրամփին մոտ կանգնած աղբյուրները նրան նկարագրել են՝ Մասկի հետ կապված նա ավելի շատ տխուր է, քան զայրացած։

Հաղորդվում է, որ Թրամփը քննարկում է Մասկին աջակցելու համար իր գնած կարմիր Tesla-ն նվիրելու կամ վաճառելու հնարավորությունը, ABC News-ի լրագրող Ռեյչել Սքոթին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Մարտին Թրամփը Սպիտակ տանը կազմակերպել էր Tesla-ի մոդելների փորձարկման շոու՝ այն բանից հետո, երբ Մասկի ընկերությունը տուժել էր բաժնետոմսերի անկումից։

Հիշեցնենք, որ նախօրեին սոցցաներում Թրամփն ու Մասկը հրապարակային վիճել էին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր աջակցությունն է հայտնել Թրամփին հանրային վեճի ֆոնին X-ում արված կարճ գրառման մեջ, թեև ուղղակիորեն չի անդրադարձել Մասկի հարձակումներին կամ չի քննադատել նրան։

«Նախագահ Թրամփը իմ կյանքի ընթացքում ավելին է արել, քան որևէ մեկը՝ իր ղեկավարած շարժման վստահությունը վաստակելու համար։ Ես հպարտ եմ նրա կողքին լինելու համար։ Կորպորատիվ լրատվամիջոցները բազմաթիվ ստեր են տարածում նախագահ Թրամփի մասին։ Ամենաաղաղակողներից մեկն այն է, որ նա իմպուլսիվ է։ Յուրաքանչյուր ոք, ով տեսել է նրան ճնշման տակ գործելիս, գիտի, որ դա ծիծաղելի է»,- գրել է Վենսը։

Սպիտակ տունը Թրամփի և Մասկի միջև հրապարակային վեճն անվանել է «Իլոնի կողմից կատարված դժբախտ դրվագ, ում դուր չի գալիս «մի մեծ գեղեցիկ» օրինագիծ, քանի որ այն չի ներառում իր քաղաքականությունը»։

«Նախագահը կենտրոնացած է այս պատմական օրինագծի ընդունման և մեր երկիրը կրկին մեծ դարձնելու վրա»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի