8 տարի տևած բանակցություններից հետո Հայաստանն իրավունք է ստացել մարտի 16-ից ձուկ ու ձկնամթերք արտահանել Եվրոպական միության շուկա․ այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ «Արտահանողները պարտադիր պետք է գրանցված լինեն ԵՄ արտահանման համապատասխան համակարգում։ Եվրոպական կողմը տալիս է արտահանման նախնական թույլտվության հայտ, և դիմում է մեզ։ …

