Իրանը կշարունակի ուրանի հարստացումը. Փեզեշքիանն արձագանքել է Թեհրանի դեմ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևին

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի «Կառավարիչների խորհրդի որոշումը վնասակար էր»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը։

Նա վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային գործունեությունը՝ ասելով, որ երկիրը չի հրաժարվի ուրանի հարստացման իր իրավունքից՝ չնայած աճող ճնշմանը։ Հանրային միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը հարգանքի տուրք է մատուցել Իրանի միջուկային նահատակների հիշատակին։

«Մենք կշարունակենք մեր ուղին։ Հարստացումը կշարունակվի, և մենք չենք նահանջի ներկայիս միտումից։ Նույնիսկ եթե նրանք ռմբակոծեն մեր օբյեկտները, մեր կարողությունները մեր մտքում են։ Ինչ էլ նրանք ոչնչացնեն, մենք կվերականգնենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային գիտելիքները խորը արմատներ ունեն և չեն կարող վերացվել ռազմական գործողություններով։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) խոսնակ Բեհրուզ Ղամալվանդին նույնպես խստորեն քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ընդունած բանաձևը՝ այն անվանելով Արևմուտքի կողմից ռազմավարական սխալ հաշվարկ։

«Նրանք սխալմամբ կարծում են, որ քաղաքական ճնշումը կարող է ստիպել Իրանին նահանջել իր օրինական դիրքորոշումներից։ Մենք արդեն զգուշացրել էինք, որ համապատասխանաբար կհարմարեցնենք մեր գործողությունները»,- ասել է նա։

Իրանի պատասխանի շրջանակում նա հայտարարել է երրորդ հարստացման համալիրի ակտիվացման, ինչպես նաև Իրանի ցենտրիֆուգային համակարգերի խոշոր արդիականացման մասին։

«Մենք մեր առաջին սերնդի ցենտրիֆուգները կփոխարինենք վեցերորդ սերնդի մեքենաներով»,- նշել է նա՝ հավելելով, որ ուրանի հարստացումը զգալիորեն կաճի թե՛ ծավալով, թե՛ արդյունավետությամբ։

Հիշեցնենք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդն այսօր բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի