Ժողովրդավարության ամրապնդման մասին Փաշինյանի պնդումները հիմնավոր չեն․ Փա՞ստ, թե փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Հայաստանում ժողովրդավարության մակարդակի և միտումների մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները սխալ են։ Աղբյուրները, որոնց հղում է անում Փաշինյանը, հերքում են նրա ասածը։

Հունիսի 5-ին Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ էր արել հետևյալ պնդումները․ «Միջազգային բոլոր ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է և ամրապնդում է էդտեղ իր տեղը, որը շատ կարևոր է»։ 

  1. Ժողովրդավարության ինդեքսով, որ հրապարակում է Economist Intelligence Unit-ը, Հայաստանը հիբրիդային ռեժիմ է։ Կառույցը երկրները բաժանում է չորս խմբի․
  • Լիարժեք ժողովրդավարություններ (օրինակ՝ Նորվեգիա, Գերմանիա, Էստոնիա),
  • Թերի ժողովրդավարություններ (ԱՄՆ, Լեհաստան, Մոլդովա, և այլն),
  • Հիբրիդային ռեժիմներ (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, և այլն),
  • Ավտոկրատիկ ռեժիմներ (Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, ևայլն)։

Ընդ որում՝ Հայաստանի ցուցանիշը վերջին երկու-երեք տարիներին նվազում է։ 2024 թվականի ցուցանիշը եղել է առավելագույն 10 միավորից 5,35 միավոր, 2023 թվականին՝ 5,42 միավոր, 2022 թվականին՝ 5,63 միավոր (Հայաստանի մասին այլ մանրամասներ՝ այստեղ)։

Այսպիսով, նշված ինդեքսը հերքում է Փաշինյանի և՛ առաջին, և՛ երկրորդ պնդումները։

  1. Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն՝ Հայաստանը մասամբ ազատ երկիր է։

Այս կազմակերպությունը երկրները բաժանում է երեք խմբի՝ ազատ, մասամբ ազատ և անազատ։ Հայաստանը միջին խմբում է՝ ունի 54 միավոր՝ հնարավոր 100 միավորից։

Կազմակերպության մյուս երկու ցուցանիշներով Հայաստանն ունի հետևյալ արդյունքները․

  • Քաղաքական իրավունքներ – 23 միավոր՝ հնարավոր 40-ից,
  • Քաղաքացիական ազատություններ – 31 միավոր՝ հնարավոր 60-ից։

Այս կազմակերպության ցուցիչները տարամիտում են․ 2023 թվականի համեմատ՝ ցուցանիշներում փոփոխություն չկա, իսկ 2022 թվականի համեմատ՝ երկու ցուցանիշում կա նվազում, մյուս ցուցանիշն անփոփոխ է։

Ցուցիչը 2022 2023 2024
«Ազատությունն աշխարհում» 55 / 100 54 / 100 54 / 100
Քաղաքական իրավունքներ 23 / 40 23 / 40 23 / 40
Քաղաքացիական ազատություններ 32 / 60 31 / 60 31 / 60

Այսպիսով, Freedom House-ի զեկույցների համաձայն նույնպես, Հայաստանը լիարժեք ազատ երկիր չէ, իսկ միտումները տարբեր ուղղությամբ են՝ ցուցանիշներից երկուսում անկում կա, մեկը մնացել է անփոփոխ։

  1. V-Dem զեկույցով Հայաստանը նույնպես միջինին մոտ ցուցանիշ ունի՝ ընտրովի դեմոկրատիա։ Այս ինդեքսը երկրները բաժանում է 4 խմբի և 10 ենթախմբի․
Լիբերալ դեմոկրատիաներ LD
LD-
Ընտրովի դեմոկրատիա ED+
ED Հայաստանի դիրքը
ED-
Ընտրովի ավտոկրատիա EA+
EA
EA-
Փակ ավտոկրատիա CA+
CA

Այս ցուցանիշը նշվածներից ամենաքիչ հայտնին է, սակայն այն ներառել ենք, քանի որ Փաշինյանը նախկինում այն հիշատակել է՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների դրական լույսի ներկայացման համատեքստում։

Այս զեկույցը հիմա ամենախիստն է գնահատում Հայաստանի հետընթացը ժողովրդավարության հարցերում։ Այսպես, ամենաթարմ զեկույցում նշվում է, որ Հայաստանը «զանգակաձև շրջադարձ» է արել․ նախկինում բարձրացած ցուցանիշը տարիներ շարունակ նվազում է։

«Հայաստանը և Ռումինիան մնում են դեմոկրատիաներ, սակայն նրանց ընթացիկ միտումը ենթադրում է, որ դեմոկրատիան կարող է ռիսկի ենթարկվել»,- նշված է զեկույցում։

Այսպիսով, այս երրորդ զեկույցի համաձայն նույնպես՝ Հայաստանը լիարժեք դեմոկրատիա չէ, իսկ միտումը բացասական է՝ դեմոկրատիան վտանգելու ռիսկով։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ առնվազն ոչ բոլոր ռեսուրսներն են Հայաստանը ներկայացնում որպես ժողովրդավարություն (լրիվ ժողովրդավարություն)։ Նրանցից ամենահայտնիները Հայաստանը ներկայացնում են որպես մասամբ ժողովրդավար պետություն։

Ինչ վերաբերում է նրան, թե այդ ցուցանիշներում Հայաստանն ամրապնդում է իր դիրքը, բոլոր նշված դեպքերում Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը։

Գարիկ Հարությունյան