ՀՀ-ի ժողովրդավարության համաթիվը երկրորդ տարին անընդմեջ անկում է ապրում․ EIU-ի զեկույցը

Լուրեր

05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024 թվականի Ժողովրդավարության ինդեքսը, որը լույս է սփռում 2024 թվականին աշխարհում ժողովրդավարության միտումների վրա:

Հայաստանը ներառված է հիբրիդային ռեժիմների խմբում՝ 10 առավելագույն միավորից 5,35 միավորով, որով 167 երկրների շարքում զբաղեցնում է 82 հորիզոնականը։ Ընտրական գործընթաց ու բազմակարծություն բաժնում Հայաստանը վաստակել 7,92 միավոր, կառավարության գործունեություն բաժնում՝ ՝4,29, քաղաքական մասնակցությունում՝ 6,11, քաղաքական մշակույթում՝3,13, քաղաքացիական ազատություններում ՝5,29։

Այսպիսով, երկու տարի անընդմեջ Հայաստանը հետընթաց է գրանցում։ Մասնավորապես, 2022 թվականին աշխարհում, ըստ Economist Intelligence Unit-ի, մեր երկիրը կրկին զբաղեցրել էր 82-րդ հորիզոնականը, սակայն հավաքել ավելի շատ՝ 5,63 միավոր, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 5,42։ Ստացվում է, որ վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը  անկում է ապրում։

Միաժամանակ, Հայաստանը տարածաշրջանում մնում է առաջատարը։ Վրաստանը  4.70 միավորով 94-րդն է, Ադրբեջանը՝ 2,80 միավորով 126-րդը, Թուրքիան՝ 4,26 միավորով 103-րդը, իսկ Իրանը 1.96 միավորով 154-րդ հորիզոնակում է։

Հետխորհրդային երկրներից Հայաստանը զիջում է Մոլդովային՝ 6,04 միավոր (71-րդ հորիզոնական), որը չի դասվում հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմների խմբին (բացառությամբ Բալթյան երկրների), այլ զբաղեցնում է վերջին հորիզոնականը թերի ժողովրդավարությունների խմբում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի