Չթույլատրված նռնակներ, մի քանի տասնյակ վիրավորներ․ բախումներից մեկ տարի անց որևէ ոստիկան մեղադրյալ չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներից, ոստիկանության  կողմից հատուկ միջոցների կիրառումից մեկ տարի անց որևէ ոստիկան դեռևս քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Ոստիկանների գործողություններից տուժեց 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան։

«Սկսեցին ժողովրդին ջարդել-փշրել, նռնակներ կրակել, նռանակներից մեկը կպավ, ականջս կտրեց»,- մեղադրյալի կարգավիճակ ունեցող 74-ամյա Տիգրան Սարիբեկյանը նկարագրում է ոստիկանների այդ օրվա գործողությունները։ 

Տարեց տղամարդն ասում է՝ մինչ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ակցիա էին անում, ոստիկանները սկսել են քաշքշել իրենց, բայց որ նռնակներ կնետեին, նրա խոսքով՝ անսպասելի էր։

«Որ ականջս վնասվել էր, ջղայնացա, փայտի կարճ կտոր վերցրի, շպրտեցի ոստիկանների ուղղությամբ, բայց նրանց չդիպավ»,- նշում է Տիգրան Սարիբեկյանը։

Ակցիայի մասնակիցը տեղում բուժօգնության է դիմել, ասում է՝ կարմիր բերետավորներից մեկն էլ է օգնություն ցուցաբերել իրեն։ Ոստիկանների գործողություններին առնչվող քրեական վարույթի շրջանակում տուժողի ու վկայի կարգավիճակով հարցաքննվել են թե՛ ոստիկաններ, թե՛ ակցիայի մասնակից քաղաքացիներ, բայց որևէ մեկի նկատամամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Ստացվում է, որ այդ գործով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Նշանակված են մի շարք փորձաքննություններ՝ պայթյունատեխնիկական, հետքաբանական, քիմիկական համալիր, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել , հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք»,- Factor TV-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Փոխարենը խուլիգանության հատկանիշներով հանրային քրեական հետապնդում Է հարուցվել ակցիայի 16 մասնակցի նկատմամբ․ հատուկ միջոցների կիրառումից շատ չանցած Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց՝  հայտարարելով, որ  հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ։ Ի տարբերություն ոստիկանների գործողությունների համաչափությանն ու իրավաչափությանն առնչվող վարույթի՝ այս գործն արագորեն դատարան է հասել, սակայն շուրջ մեկ տարի քննվող գործով այս պահին որևէ նորություն չկա։ Մեղադրյալների նկատմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրված, նրանցից ոչ ոք, սակայն, կալանավորված չէ։

16 մեղադրյալների շահերը դատարանում պաշտպանող Վարազդատ Հարությունյանը հարցադրում է անում՝ ինչպե՞ս պատահեց, որ այս գործն արագ հասավ դատարան, մինչդեռ մյուս գործով մինչ այժմ որևէ ոստիկան մեղադրյալ չէ, այն դեպքում, երբ կան բազմաթիվ տեսագրություններ ոստիկանների ոչ համաչափ գործողությունների մասին։

Հատուկ միջոցների կիրառման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պրոֆեսիոնալ և իրավաչափ գնահատեց ոստիկանների գործողությունները։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ մինչ այս պահը որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի, քանի որ իրավապահ համակարգին կաշկանդում է Փաշինյանի այդ հայտարարությունը։ 

Ոստիկաններն այդ օրը կիրառել են զինված հարձակումներ հետ մղելու ու ավելի կոշտ ուժային գործողություններ կատարելու համար նախատեսված «Զարյա 3» լուսաձայնային նռնակ․ սա պարզվել է տեսանյութերի ուսումնասիրությամբ։ Ո՞ւմ կողմից է ակցիաներին այդ ժամանակ դեռևս չթույլատրված նռնակի կիրառման հրաման տրվել․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տարեսկզբին այս հարցին ի պատասխան՝ նշեց, որ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում։

Ոստիկանների գործողություններից երկու շաբաթ անց Առողջապահության նախարարությունը նոր հրաման արձակեց՝ թույլատրելով մինչ այդ արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառումը հավաքների ժամանակ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա խնդրահարույց չհամարեց։

«Զարյա» լուսաձայնային նռնակի գործարկումը պետք է լինի միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա․ այս կանոնը նույնպես չի պահպանել։ Ոստիկանությունը նռնակները նետել է ցուցարարների, անգամ՝  լրագրողների ուղղությամբ։ 

Ոստիկանության գործողություններին անդրադարձել է նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը։ «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» նախորդ տարի ընդունած բանաձևում ընդգծվում է, որ «հավակնոտ բարեփոխումների մասին հայտարարած հայաստանյան ոստիկանությունը ուժ կիրառելու դեպքում պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի»։

Ցուցարարների նկատմամբ «անօրինական ուժի» կիրառման մասին շեշտել է նաև «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ, արձանագրել՝ ոստիկանության արձագանքի համաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննությունից հետո իրավապահ մարմնի ոչ մի աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել։ Կազմակերպությունը նաև Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ և անաչառ հետաքննել հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը: 

Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել միջազգային կառույցների այս արձանագրումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան