ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որն այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ։ Հաղորդվում է նաև, որ նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, …

