«Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը․ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումներ է  թարգմանել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները առանց որևէ սահմանափակումների:

Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանի և Պեկինի միջև քաղաքական երկխոսությունն «ինտենսիվ և ակտիվ» է եղել՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորության առնչությամբ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը ավարտեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին այդ ձեռքբերումը: Ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, նախարարը հավելել է. «Տեսնում ենք, որ Չինաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։

Հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է, «Նման կարգավորումն առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որը ներկայացվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև դրանից անդին գտնվող տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը»։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ դա կարող է դուռ բացել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրի, ինչպես նաև Եվրամիության 300 միլիարդ եվրոյանոց ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի հետ կապելու համար։ «Պատկերացրեք, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի. և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը»»: