Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատին Իսրայելի կողմից նոր ավիահարվածի մասին։ Համացանցում տարածվում են նաև հարվածի տեսանյութերը։ Նշվում է, որ երկու հարված է եղել։ Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի բանակը այս հաղորդումները դեռևս չի մեկնաբանել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրապարակել է սիրիական հեռուստատեսության տեսանյութը, որտեղ երևում է Դամասկոսի կենտրոնին իսրայելական հարվածը։ «Ծանր …

