Դատարանը որոշել է, որ Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի․ փաստաբան

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լիանա Գասպարյանը։

«Հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը երկամսյա կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։