Հուսով ենք՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը խորացնելու ռիսկերը․ Զախարովա

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում այն հայտարարություններին, որ Ադրբեջանը պետք է մերձենա ՆԱՏՕ-ի հետ։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մի քանի տարի փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում, և որ դաշինքի նպատակն է՝ օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսները կոլեկտիվ Արևմուտքի շահերից ելնելով, հատկապես, Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում։

«Նրանց հետխորհրդային տարածքում հավասար հարաբերություններ պետք չեն, նրանց պետք է ռեսուրսներ վերցնել, երկրներին միմյանց դեմ հանել, ամեն ինչ կրակի մատնել և իրենց պահել որպես տիպիկ գաղութարարներ, իմպերիալիստներ։ Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գիտակցում են իրավիճակը սրելու, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու ռիսկերը։ Բոլորը գիտեն, թե ինչով է սա ավարտվում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ որտեղ դաշինքը հայտնվում է, այնտեղ պարտադրվում է առճակատում, լարվածությունն աճում է, և որ ՆԱՏՕ-ն որևէ լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի