Բաքվի զինվորական դատարանում մեկնարկել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Նախորդ նիստում, որը տեղի էր ունեցել մայիսի 23-ին, Շուշիի ազատագրման հետ կապված կադրեր էին ցուցադրվել, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը պատասխանել էին հարցերի։ Նիստին նաև ցուցադրվել էր Արցախի նախկին …

