Ով է պատվիրել Խորխոռունու սպանությունը․ Սամվել Բաբայանի վարկածն ու անպատասխան հարցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
Բոլորը

Քննչական կոմիտեն այսօր հայտարարեց՝ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած հնչեղ մի սպանություն։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին այդ ժամանակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Խորխոռունու սպանության մասին է։ Ըստ հաղորդագրության՝ ՔԿ-ի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խորխոռունու սպանությունը կատարել են Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն՝ շահադիտական դրդումներով:

Factor TV-ն պարզեց, որ սպանության գործով անցնող անձիք են՝ Արթուր Առաքելյան, Սասուն Առուշանյան, Հրայր Նարիմանյան, Արայիկ Նարիմանյան։ Վերջին երկուսը եղբայրներ են։

«Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

ՔԿ-ն հայտնում է, որ Ս.Ա.-ի՝ Սասուն Առուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա ձերբակալվել է: Մամուլում կան տեղեկություններ, որ Սասուն Առուշանյանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է։ Սամվել Բաբայանը, սակայն, Factor TV-ին հայտնեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, միաժամանակ, նշեց, որ ճանաչում է Սասուն Առուշանյանին։

Սամվել Բաբայանն այժմ հարցադրում է անում՝ ինչո՞ւ իրավապահ մարմինը չի հրապարակում այն անձի կամ անձանց անունները, որոնք Խորխոռունու սպանությունը պատվիրելու համար, ըստ ՔԿ-ի, վճարել են 10 և 15 հազար դոլար։

Ուշագրավ է, որ Բաբայանը հայտնեց՝ ճանաչում է ոչ միայն Սասուն Առուշանյանին, այլ նաև Խորխոռունու սպանության գործով անցնող մյուս անձանց։

Դեռևս նախորդ ամիս մամուլը գրել էր, որ Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ դա առնչվում է Խորխոռունու սպանությանը։

Սամվել Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց իր կապը Վահան Խորխոռունու սպանության հետ։

Վազգեն Սարգսյանի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը 1998-ին որակվել էր պատվիրված։ Այդ օրերին հայաստանյան թերթերը գրել էին, թե, իբր, Խորխոռունին, փոխնախարար լինելուն զուգահեռ, զբաղվել է ծխախոտի և ալկոհոլի ներկրմամբ։ Այս վարկածը, սակայն, հերքվեց և շրջանառությունից դուրս մնաց։ Առավել հավանական էր համարվում սպանության քաղաքական պատվեր լինելու վարկածը։ «Առավոտ» օրաթերթը սպանության հաջորդ օրը գրեց, որ Խորխոռունին քաղաքական շարժում սկսելու հայտ էր ներկայացրել, որը կարող էր ազդեցություն ունենալ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Հիշեցնենք՝ Վահան Խորխոռունին Հայաստանի և Արցախի ուժային կառույցներում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել․ 1993-1994 թվականներին եղել է ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1994-1997 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997–1998-ին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։

ՔԿ-ն հայտնում է, որ նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյան տեղում մահացել է։ Այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարն էր, Աղվան Հովսեփյանը՝ գլխավոր դատախազը։ Հնչեղ սպանությունից ավելի քան 2,5 տասնամյակ անց այդպես էլ չի հնչել ենթադրյալ պատվիրատուի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան