ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների նկատմամբ ՌԴ-ի դեմ սահմափակումների փաթեթի շրջանակում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած հերթական պատժամիջոցների թիրախում երրորդ երկրներում գործող 11 ընկերություններից չորսը թուրքական են, որոնք մեղադրվում են գործող սահմանափակումները շրջանցելուն նպաստելու մեջ։ Այս մասին են վկայում Euractiv-ի դիվանագիտական աղբյուրները, գրում է Turkiye today-ը։

Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններից յոթը Չինաստանից են, այդ թվում՝ երեքը՝ Հոնկոնգից, չորսը՝ Թուրքիայից։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հնդկաստանում գտնվող ռուսական սեփականության ներքո գործող նավթավերամշակման գործարանը։

ԵՄ անդամ պետությունները ուրբաթ հաստատել են համապարփակ պատժամիջոցների փաթեթը, այն բանից հետո, երբ Սլովակիան հանել է շաբաթներ տևած վետոն։

Եվրոպաահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։

Պատժամիջոցներն արգելում են գործարքները 22 ռուսական բանկերի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ու դրա դուստր ձեռնարկությունների հետ։ ԵՄ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմում» ներառել է 105 նավ, ինչը արգելված նավերի ընդհանուր թիվը հասցնում է ավելի քան 400-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի