ԵՄ երկրները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այս մասին գրում է  «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ dpa գործակալությունն իր հերթին, հղում անելով մի քանի դիվանագետների, նշում է, որ ԵՄ անդամ 27 պետությունները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ՝ Ուկրաինա ներխուժելու համար։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հաստատված պատժամիջոցների փաթեթն անվանել է «ամենախիստ սահմանափակումներից մեկը»։

«ԵՄ-ն հենց նոր հաստատել է Ռուսաստանի դեմ մինչ օրս կիրառած ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք կրճատում ենք Կրեմլի ռազմական բյուջեն՝ հետապնդելով ևս 105 ստվերային նավատորմի նավ, դրանց օժանդակող միջոցները և սահմանափակելով ռուսական բանկերի հասանելիությունը ֆինանսավորմանը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Կալլասը նշել է, որ «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը կարգելվեն, նավթի գնի ավելի ցածր սահման կլինի։

«Մենք ավելի մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն տվող չինական բանկերի և անօդաչու թռչող սարքերում օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման վրա»,- գրել է Կալասը։

Նոր փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական նավթի գնի շեմի իջեցում (60 դոլարից մինչև 47,6 դոլար՝ մեկ բարելի համար), ինչպես նաև ևս 22 ռուսական բանկերի անջատում SWIFT-ից։

Սլովակիան խոչընդոտում էր պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը՝ Եվրահանձնաժողովի կողմից 2028 թվականից ռուսական գազի ներմուծումն ամբողջությամբ արգելելու առաջարկի պատճառով։ Բրատիսլավան պնդում էր, որ նման միջոցառումը կարող է գազի պակաս առաջացնել, բարձրացնել գները և տարանցման վճարները, ինչպես նաև դատական հայցեր առաջացնել «Գազպրոմի» կողմից։

Հուլիսի 17-ին, սակայն, երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ հակասությունները լուծվել են։ Նրա խոսքով՝ Սլովակիայի դիրքորոշման վրա ազդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ երաշխիքների վերաբերյալ բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի