Ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով։

Նախարար Հայրապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։ Հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքային կարևոր այլ նախագծերի։

Քննարկումներին հաջորդել է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը»,- ասված է հաղորդագրության մեջ։