ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսանդրո Ֆերանտին Իտալիայի դեսպանատանը հյուրընկալել է հեղինակավոր Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի ներկայացուցիչ Մասիմո Բոկուսին։ Վերջինս դեսպանատանը հյուրընկալվել է այս աշնանը Դիլիջանում բացվող Apicius Armenia նոր միջազգային հյուրընկալության դպրոցի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև կրթական գերազանցության և մշակութային փոխանակման խթանման համատեղ հանձնառությունը: Դեսպան Ֆերանտին իր աջակցությունն է հայտնել Apicius Armenia-ի …

