Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ռեադմիսիոն համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
Բոլորը
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ ու բարեկամական հարաբերություններն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՆԳ նախարարությունների միջև։
Նախարար Գելաձեն ընդգծել է, որ հաճախակի հանդիպումները նպաստում են բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Վրաստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ իրավապահ երկու համակարգերի միջև ձևավորված օպերատիվ կապն անդրազգային հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի կարևորագույն գործիք է։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու պետությունները ոչ միայն կիսում են պետական սահմանն, այլև ունեն դարավոր բարեկամություն, մշակութային ու ռազմավարական ամուր կապեր՝ հիմնված երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա։
Նախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Գելա Գելաձեի պաշտոնավարման օրոք երկու կառույցների միջև հարաբերություններն առավել կսերտանան։
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել երկու գերատեսչությունների գործունեության ոլորտի մի շարք ուղղություններ, որոնք գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։ Հաջորդիվ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ստորագրել են ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել միգրացիոն հոսքերը։ Այնուհետև նախարարներ Արփինե Սարգսյանն ու Գելա Գելաձեն առանձնազրույց են ունեցել», – գրված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։