Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի:
Հաղորդվում է, որ նախագծանախահաշվային փաթեթի կազմման աշխատանքները մեկնարկել են: Ըստ քաղաքապետարանի՝ ծանրաբեռնված երթևեկությամբ ճանապարհահատվածն անմխիթար վիճակում է: