Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններին

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին արված հայտարարություններին՝ նշելով, որ անցուղիների ստեղծումը չպետք է խաթարի տարածքային ամբողջականությունը»։

«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումներն այդ տարածքում կապերի, տրանսպորտային ուղիների, անցուղիների  վերաբերյալ: Չնայած մենք աջակցում ենք և համաձայն ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և հարաբերությունների ընդլայնմանը, միևնույն ժամանակ, միշտ ընդգծել ենք, որ այս միջոցառումները և այդ անցուղիների ստեղծումը չպետք է խախտեն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները և փոփոխություններ ստեղծեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Որոշ դեպքերում Կովկասյան տարածաշրջանի այլ երկրների հայտարարություններն ու դիրքորոշումները կարող են սխալ մեկնաբանվել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է, և մենք այն բազմիցս հայտարարել ենք»,- հայտարարել է Բաղային՝ պատասխանելով Mehr-ի լրագրողի հարցին ի պատասխան, որ Ադրբեջանի ղեկավարը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք ուղղակիորեն հակասում են Իրանի շահերին և աշխարհաքաղաքական դիրքորոշմանը և որն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը։

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի քաղաքացին, ուղևորվելով Նախիջևան, չպետք է հանդիպի հայկական սահմանապահների հետ» և պետք է լինի «անխոչընդոտ ու անվտանգ անցում Ադրբեջանի մի հատվածից դեպի մյուսը»։

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը։

«Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- ընդգծել  է Բաղդասարյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի