Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հերքել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի միջև տարաձայնությունների մասին պնդումները՝ կապված քրդական հարցի վերաբերյալ Բահչելիի վերջին հայտարարությունների հետ, գրում է Bianet-ը։ Ekol TV-ի եթերում Ուչումը պարզաբանել է, որ Բահչելիի առաջարկն այն մասին, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը …