Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է պետությանը պատճառած 195,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը վերականգնել է պետությանը պատճառած 195,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն:

«Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են:

Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:

Կատարված վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հե.Ա.-ն, նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, պետական բյուջե վճարման ենթակա՝ 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ են ներառել հարկային հաշվարկներում:

2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա՝ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հե.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Հե.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը:

Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է հաղորդագրության մեջ: