Անկարայից նշել են՝ ինչու Շուշիում այդպես էլ չի բացվում Թուրքիայի հյուպատոսությունը

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել Շուշիում  կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը։

«2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում Թուրքիայի  հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր Շուշիում  հյուպատոսություն չունի։ Ադրբեջանն այդ որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել Ադրբեջանի որոշմամբ», – նշել է թուրք դեսպանը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրքական կողմը բազմիցս է հայտարարել հայկական քաղաքում  գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, որին, սակայն, գործնական քայլեր չեն հաջորդել։ Գլխավոր հյուպատոսություն բացելու՝ Անկարայի ծրագրերի մասին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի  հունիսի 15-ին՝ «Շուշիի հռչակագրի» ստորագրման ժամանակ։

2022-ի  մայիսին Բաքվում Թուրքիայի այն ժամանակվա դեսպան Ջավիդ Բահչին հայտարարել էր, որ «Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջև բանակցություններ են ընթանում Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու շուրջ»։ 2023 թվականի հունիսին էլ Էրդողանը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ նա կրկին խոսել էր հայկական Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես, Հայաստանին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի