Անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը կկազմակերպի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վրա ծախսվող գումարն այս տարի նախորդ տարիների համեմատ մի փոքր պակաս կլինի․ հարկատուները դրա կազմակերպման համար կվճարեն 130 մլն 569 հազար 600 դրամ՝ նախորդ տարիների 150 մլն դրամի փոխարեն։ Միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարած բաց մրցույթում հաղթել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը։

Մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2025-ի դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար։

Ըստ պայմանագրի՝ բեմահարթակի համար առաջարկված տարբերակներից մեկում մրցանակները ստացող հերոսների ֆոնին լինելու է Արագած լեռը՝ «խորհրդանշելով հայրենի երկրում նոր բարձրունքներ հաղթահարելու գաղափարը»։ Մրցանակ այս տարի կստանա 13 քաղաքացի։ Ընդ որում՝ մրցանակի յուրահատկությունը լինելու է նրանում, որ հորիզոնական դիրքում կստանա Արագած լեռան ուրվագիծը։ 1 մրցանակ պատրաստելու համար ծախսվելու է 75 հազար դրամ, ըստ այդմ՝ 13 մրցանակը կարժենա 975 հազար դրամ։ 

130 մլն դրամից 27 մլն կուղղվի տեխնիկական հագեցվածությանը, 22 մլն՝ բեմահարթակի կահավորմանը, 8․5 մլն՝ հյուրասիրությանը, նույնքան էլ մարզահամերգային համալիրի տարածքի ձևավորմանը, 7 մլն՝ համալիրի նախամուտքի կահավորմանը, 5 մլն՝ համալիրի վարձակալությանը, 20 մլն՝ արտիստների և ստեղծագործական անձնակազմի հոնորարներին, 7 մլն դրամն էլ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի հոնորարն է։

«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Միակ սեփականատերը, ըստ պետռեգիստրի, Աշոտ Առաքելյանն է։

Armeps էլեկտրոնային գնումների համակարգի համաձայն՝ սա «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի առաջին հաղթանակն է պետական գնումներում․ ընկերությունը 2022-2024-ին 3 անգամ մասնակցել է այլ մրցույթների, սակայն չի ընտրվել։ 

Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը (որպես իրական շահառու գրանցված է Առաքելյանի կինը՝ Ռուզաննա Վարդանյանը), որը պետգնումների մասնակցել է միայն 2019-ին՝ համաձայն Armeps-ի։ Սակայն տարօրինակն այն է, որ 2021-ին ՀՀ անկախության տոնի միջոցառումը ևս «Դոմինո Փրոդաքշն»-ն էր կազմակերպել, մինչդեռ գնումների համակարգում դրա մասին տվյալը բացակայում է։  

Հարկ է նշել, որ նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին  տուգանել է  տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։ Հանձնաժողովին դիմել էր «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը, հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34%, 33% և 33% բաժնեմասերով: 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում, որից մեկ ամիս էլ չանցած, Աշոտ Առաքելյանը, ստեղծել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ և «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Հանձնաժողովն էլ որոշել էր տուգանել Առաքելյանի ընկերությանը։

Գայանե Խաչատրյան