Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի …