Թայլանդը և Կամբոջան համաձայնվել են բանակցություններ սկսել չորսօրյա մարտերից հետո

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թայլանդը և Կամբոջան համաձայնվել են երկուշաբթի սկսել բանակցություններ Մալայզիայում՝ փորձելով վերջ դնել նախորդ շաբաթ բռնկված հակամարտությանը։ Սահմանին ռազմական գործողությունների մեկնարկից՝ հուլիսի 24-ից ի վեր, առնվազն 33 զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ հազարավոր թայլանդացիներ և կամբոջացիներ ստիպված են եղել լքել իրենց տները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը։ Իսկ կիրակի Թայլանդը հայտարարել է, որ պատվիրակություն՝ գլխավորությամբ վարչապետի պաշտոնակատար Ֆումթամ Վեչայաչայի, կմասնակցի բանակցություններին։

Թայլանդի կառավարությունը նշել է, որ Մալայզիան տեղեկացրել է՝ Կամբոջայի վարչապետ Հում Մանեթը նույնպես կմասնակցի բանակցություններին։

Հիշեցնենք՝ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի դաշտերն այցելելու անձնական այցի սկզբում Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ երկու երկրները «համաձայնվել են անհապաղ հանդիպել, արագ մշակել կրակի դադարեցման ռեժիմ և ի վերջո՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։

Երկու երկրներն էլ շնորհակալություն են հայտնել նրան՝ իր մտահոգության և ջանքերի համար, չնայած կիրակի լույս գիշերը գնդակոծությունները շարունակվել են։ Կամբոջան ընդունել է Թրամփի կրակի դադարեցման պահանջը, իսկ Թայլանդը շեշտել է երկխոսության անհրաժեշտությունը երկու երկրների միջև։