Bloomberg-ը տեղեկացել է Ռումինիայի փոխվարչապետի հրաժարականի մասին՝ կապված խարդախության գործի հետ

Լուրեր

06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռումինիայի փոխվարչապետ Դրագոշ Անաստասիուն, որը պատասխանատու էր պետական բարեփոխումների համար, լքել է իր պաշտոնը՝ իր ընկերությունների վերաբերյալ հարկային խարդախության փակ քննության հետ առնչության պատճառով, հայտնել է Bloomberg գործակալությունը հուլիսի 27-ին։

«Իմ հեռանալը կառավարությունից չի նշանակում, որ բարեփոխումները դադարելու են, և ես գիտեմ, որ վարչապետը վճռական է դրանք շարունակելու»,- Անաստասիուի խոսքերն է փոխանցել հրատարակությունը Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռումինիայի փոխվարչապետն ասել է, որ հրաժարական է տալիս՝ խուսափելու սկանդալից, որը կարող էր վնասել ընդամենը մեկ ամիս առաջ կազմավորված կառավարությանը։

«Բարեփոխումները պետք է շարունակվեն, որովհետև դա Ռումինիայի առաջ գնալու միակ ճանապարհն է»,-ամփոփել է պաշտոնյան։

Մայիսի 27-ին Ռումինիայի նախագահի թեկնածու Ջորջ Սիմիոնը, որը պարտվել էր ընտրություններում, հայտարարել էր պետությունում խորքային քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը «խամաճիկների» ձեռքում է, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ և նույնիսկ անկարող են հանդես գալ հանրային ելույթներով։