ՌԴ Սարատովի «Գագարին» միջազգային օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով, գրում է Lenta-ն։ Ավելի վաղ Սարատովի շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություն է ստացել տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Այդ կապակցությամբ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները …