27 Մարտ 2025 | 15:38
Դեսպան Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է
Դեսպան Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը։ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում։