Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

