Երևանում փողոցներ կփակվեն ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության համար

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

«Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։