Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրվել են փաստաթղթեր մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Լուրեր

10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում ամրապնդելու և ընդլայնելու համար։

«Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով։ 

Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ պատրաստակամություն  հայտնելով ընդլայնելու երկկողմ կապերը համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի, միջթանգարանային համագործակցության, երկու երկրներում մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ ցուցահանդեսների և ֆիլմարտադրության նախագծերի, մշակութային ժառանգության պահպանման, կառավարման ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը հաջորդել է մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը։ Մասնավորապես՝ ստորագրվել են Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր, Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման մասին համաձայնագիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի միջև համագործակցության հուշագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև համագործակցության հուշագիր։

Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Ստիլիանի (Լինա) Մենդոնիին վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերը նոր շունչ կհաղորդեն Հայաստան- Հունաստան մշակութային կապերի ամրապնդմանը և կբացեն համագործակցության նոր հորիզոններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,-գրված է հաղորդագրության մեջ։