Թուրքիան ներկայացրել է իր առաջին գերձայնային Tayfun Block-4 հրթիռը

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Ստամբուլում IDEF 2025 միջազգային ցուցահանդեսում պաշտպանական հսկա Roketsan ընկերությունը ներկայացրել է իր առաջին գերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Tayfun Block-4 բալիստիկ հրթիռը Tayfun-ի՝ Թուրքիայի ազգային արտադրության ամենաերկար հեռահարության բալիստիկ հրթիռի գերձայնային տարբերակն է։

«Tayfun Block-4-ը հասնում է մեծ հեռահարության՝ սահմանելով ևս մեկ ռեկորդ թուրքական պաշտպանական արդյունաբերության համար: Ավելի քան 7 տոննա քաշով Tayfun-ի այս նոր տարբերակը՝ բազմաֆունկցիոնալ մարտագլխիկով, կկարողանա կիլոմետրերի հեռավորությունից ոչնչացնել բազմաթիվ ռազմավարական թիրախներ, ինչպիսիք են ՀՕՊ համակարգերը, հրամանատարական և վերահսկողական կենտրոնները, ռազմական անգարները և կարևորագույն ռազմական օբյեկտները»,- ասվում է Roketsan-ի հայտարարության մեջ:

300 Er արձակվող բալիստիկ հրթիռային համակարգը կարող է ինտեգրվել ռեակտիվ և զինված անօդաչու թռչող սարքերի հարթակներում՝ ավելի քան 500 կիլոմետր հեռահարությամբ, կախված արձակման բարձրությունից և արագությունից, այն կարող է արագորեն խոցել ռազմավարական թիրախներ։ Բացի այդ, Simsek-2 արբանյակային տիեզերական կրիչը կարող է 1500 կիլոգրամ (3307 ֆունտ) քաշով արբանյակներ տեղադրել արևային համաժամանակյա ուղեծրում՝ 700+ կիլոմետր բարձրության վրա։

Ընկերությունը հայտարարել է, որ արբանյակային կրիչի առաջին փորձարկումը ծրագրում է իրականացնել 2027 թվականին։

Հաղորդվում է, որ Ստամբուլում IDEF 2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցում են 103 երկրների նախարարներ, շտաբների պետեր, հրամանատարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, իսկ 44 երկիր բացել է իր տաղավարը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 900 տեղական և 400 օտարերկրյա պաշտպանական ընկերություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի