Սիրիան դիմել է Թուրքիային՝ խնդրելով օգնել իր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Սիրիայի կառավարությունը պաշտոնական խնդրանքով դիմել է Թուրքիային՝ աջակցություն ցուցաբերելու իր պաշտպանական կարողությունների ամրապնդման և ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻԼԻՊ-ի  դեմ պայքարի գործում։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

«Այս պահանջին համապատասխան՝ մենք շարունակում ենք աշխատանքը Սիրիայի պաշտպանական կարողությունը բարձրացնելու համար ուսուցում, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- նշել են գերատեսչության ներկայացուցիչները։

Սիրիայի Սուեդա քաղաքում տեղի ունեցած բախումների և Դամասկոսի վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ աղբյուրները նշել են, որ Իսրայելի վերջին հարձակումների ակտիվացումը սրել է դրուզ համայնքի և Դամասկոսի վարչակազմի միջև լարվածությունը, հատկապես՝ Սուեյդայի հարավային շրջանում։ Աղբյուրներն ընդգծել են, որ Թուրքիան պահպանում է Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության, կայունության պահպանման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վճռական դիրքորոշումը։

«Ազգային պաշտպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է Սիրիայի նոր կառավարության հետ։ Թուրքիայի գլխավոր նպատակն է աջակցել Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ղեկավարել  տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը»,- նշել են Թուրքիայի ՊՆ-ից։

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) քրդական կազմակերպության՝ Սիրիայի կառավարության ուժերին ինտեգրման վերաբերյալ հարցին թուրքական աղբյուրները պատասխանել են, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխան իրավունքների պաշտպանությունը կարևոր է Թուրքիայի և տարածաշրջանի կայունության համար։ SDF-ը Թուրքիան համարում է ահաբեկչական։

«Հաշվի առնելով մարտի 10-ին Սիրիայի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) միջև համաձայնեցված հարցերի անմիջական ազդեցությունը տեղում ստեղծված իրավիճակի վրա՝ մենք մտադիր ենք նպաստել այս կայունությանը հասնելուն։ SDF ահաբեկչական կազմակերպությունը պետք է հստակորեն ցույց տա, որ պահպանում է Դամասկոսի կառավարության հետ ձեռք բերված համաձայնագիրը։ Այս հարցի շուրջ իրադարձությունների զարգացումը մեր համապատասխան գերատեսչությունների խիստ հսկողության ներքո է»,- ասել են աղբյուրները։

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ եթե Սիրիայում խմբավորումները շարժվեն դեպի պառակտում և անկայունություն, Թուրքիան դա կհամարի իր ազգային անվտանգությանն ուղղակի սպառնալիք և կմիջամտի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի