Մակրոնն ու կինը դատի են տվել ամերիկացի բլոգերին, որը պնդում է՝ Ֆրանսիայի առաջին տիկինը տղամարդ է

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիժիտ Մակրոնը, զրպարտության հայց են ներկայացրել ամերիկացի  բլոգեր և դավադրության տեսությունների սիրահար  Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, թե Ֆրանսիայի առաջնորդի կինը տղամարդ է ծնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

AFP-ի հաղորդմամբ՝ 218 էջանոց դատական հայցը ներկայացվել է Դելավերի դատարան։ Դրանում նշվում է, որ Օուենսը տարածում է «անհեթեթ, զրպարտչական և անհավանական հորինվածք»։

Օուենսը, որը միլիոնավոր հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, բազմիցս պնդել է, որ Բրիժիտ Մակրոնը փոխել է սեռը։ Նա նաև հրապարակել է «Դառնալով Բրիժիտ» անվամբ տեսանյութերի շարք։

Տարիներ շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվող դավադրության տեսությունն այն է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է Ժան-Միշել Տրոնյո անունով (որն իրականում նրա եղբոր անունն է): Այս տեսությունը հաստատող որևէ ապացույց չկա։

Ֆրանսիայի նախագահը և նրա կինը փաստաբանների միջոցով հայտնել են, որ բազմիցս հորդորել են Օուենսին հրաժարվել մեղադրանքներից, բայց, «ի վերջո, հանգել են եզրակացության, որ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը դատարան դիմելն է»։ Նրանք հայտարարել են, որ Օուենսն անտեսել է իր պնդումների կեղծ լինելու վերաբերյալ բոլոր ապացույցները և դիտավորյալ սկսել է զրպարտչական արշավ։

Մակրոնները Օուենսին մեղադրում են ստելու մեջ ևս երկու կետով. նա, ըստ հայցի, պնդել է, որ Էմանուելն ու Բրիժիտը արյունակից ազգականներ են, և որ Մակրոնն «ընտրվել է Ֆրանսիայի նախագահ ԿՀՎ-ի կողմից իրականացվող  գիտակցության վերահսկողության ծրագրի շրջանակում»։

«Եթե երբևէ եղել է զրպարտության հստակ դեպք, ապա սա է»,- հայտարարել է զույգի շահերը ներկայացնող փաստաբան Թոմ Քլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի