Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պատասխանել է պետական մեղադրողի հարցերին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասին։ Պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության պետական մեղադրանքների աջակցության վարչության պետ Նասիր …

