Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր …