Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմադիր խմբակցությունների նախագիծը։ Հիմնական զեկուցող, պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ պատգամավորի վարքը պետք է դառնա քննության առարկա ժամանակավոր հանձնաժողովի շրջանակում. Նրա խոսքով՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանը ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք: Քիչ անց Թագուհի Թովմասյանի և …

