Սյունիքի ճանապարհը՝ Թրամփի անունով․ Ալիևն ու Փաշինյանը վաղը շրջանակային համաձայնագի՞ր կստորագրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
Բոլորը

Խաղաղության պայմանագրի նախաստորագրո՞ւմ, ստորագրո՞ւմ, թե՞ հուշագրի կնքում․ այն բանից հետո, երբ հաստատվեց ԱՄՆ-ում վաղը կայանալիք եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, այս հարցերն են ամենաշատը քննարկվում հանրային տիրույթում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առաջինը կընդունիՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին, 50 րոպե անց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև սպասվում է եռակողմ հանդիպում։ Դրա ավարտին Թրամփը համատեղ հայտարարություն կանի Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։

Երկրների ղեկավարները տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղման համար կհանդիպեն՝ ասում է պաշտոնական Երևանը։ Վաշինգտոնն ու Բաքուն հանդիպմանը ստորագրվելիք որևէ փաստաթղթի մասին պաշտոնապես չեն հայտարարել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ԱՄՆ-ում խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական չի համարում, բայց չի բացառում, որ նախաստորագրում լինի։

«Անգամ հայտարարության կառուցվածքը կարող է էական նշանակություն ունենալ՝ կլինի հայտարարություն խաղաղության կնքման մտադրությունների մասի՞ն, թե՞ կետային տարբերակով, ինչպես Նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց նա։

Թեև քաղաքագետ Էդգար Վարդանյանը դժվարանում է ասել՝ Սպիտակ տանն ինչ փաստաթուղթ կստորագրվի, բայց կանխատեսում է՝ եռակողմ հանդիպման արդյունքներով լինելու է լուրջ առաջընթաց։

«Խաղաղության պայմանագրի բովանդակության հետ կապված փոփոխություններ չեն լինելու։ Նախաստորագրումը, որի մասին խոսվում է, հնարավոր է՝ լինի։ Դա կարող է լինել հետևյալ կերպ․ կողմերը վերջնականորեն իրենց ստորագրությունն են դնում խաղաղության պայմանագրի ամեն մի կետի տակ»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիվանագետ Արա Պապյանը համոզված է՝ Սպիտակ տանը, լավագույն դեպքում, հայտարարություն կլինի, որը ո՛չ իրավական ուժ կունենա, ո՛չ էլ կողմերի համար պարտադիր կլինի։ Նրա  կարծիքով՝ վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ավելի շատ PR  քայլ է Թրամփի համար։

«Թրամփն արդեն բացահայտ մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թրամփն ուզում է Նոբելյան մրցանակի արժանանալ, այդ քայլերը դրան են միտված»,- հավելեց դիվանագետը։

Հակոբ Բադալյանը նույնպես կարծում է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմամբ Թրամփը նաև իր իմիջի հարցն է լուծում։ Ըստ նրա՝ Թրամփի միջնորդությամբ հնարավոր է մի քանի հայ գերի վերադառնա Ադրբեջանից։ Արա Պապյանը կարծում է՝ եռակողմ  հանդիպմանը գերիների հարց չի քննարկվի։

Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հավանականություն կա, որ ապաշրջափակման մասին հայտարարություն ընդունվի՝ ասում է Էդգար Վարդանյանը։

«ՀՀ իշխանություններն ասել են, որ վարձակալության կոմպոնենտը մերժել են, բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ն մերժել է, օրինակ, ԱՄՆ-ի առաջարկը օպերատորական գործունեություն ծավալելու ճանապարհի այդ հատվածում, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Բադալյանի խոսքով, այսպես կոչված, Միջին միջանցքի հարցն օրակարգ բերելով՝  Կովկասում սրվելու է աշխարհաքաղաքական դիմակայությունը։

«Այստեղ փաստացի առաջանում են ռիսկեր ՀՀ-ի համար կարևորագույն երկրների՝ ՌԴ-ի և Իրանի համար,  հարց, թե ինչպես կարձագանքեն այս ամենին Մոսկվան և Թեհրանը։ Ի դեպ, վաշինգտոնյան հանդիպման այս ֆոնին Իրանից հնչեց հայտարարություն, որ  նախագահն առաջիկա շաբաթների ընթացքում գալիս է ՀՀ»,- նկատեց փորձագետը։ 

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է Վաշինգտոնի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ։  

«Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ՝ երկարատև ժամանակով, տարանցիկ միջանցքի վրա, որը կկրի Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղի անվանումը (անգլ.՝ Trump Route for International Peace and Prosperity)՝ TRIPP հապավմամբ։

Միջանցքը կգործի Հայաստանի օրենքներին համապատասխան, և ԱՄՆ-ը հողը ենթավարձակալությամբ կհանձնի ենթակառուցվածքների և կառավարման կոնսորցիումի»,- ասվում է հրապարակման մեջ։

Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն էլ գրել է՝ «միջանցքի» թեման այլևս գոյություն չունի, երթուղին կլինի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության ներքո։ Նշվում է նաև, որ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ կստորագրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան