Կրեմլի քննադատ գրող Դմիտրի Բիկովի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

Լուրեր

05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ռուս գրող Դմիտրի Բիկովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օգոստոսի 8-ին Մոսկվայի շրջանային դատարանը հեռակա ձերբակալել է Բիկովին՝ ռազմական «կեղծիքների» գործով։ Հուլիսի 14-ին էլ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը Բիկովի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարել։

Ռազմական «կեղծիքների» գործից բացի՝ Բիկովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու համար (Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մասը)։

Ըստ Current time-ի՝ գրողի դեմ ռուսական բանակի մասին «կեղծիքների» տարածման գործը հարուցվել է տեսահոսթինգներից մեկում տեղադրված տեսանյութի պատճառով։ «Օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու գործի պատճառ է դարձել Արդարադատության նախարարություն զեկույց չներկայացնելը։ Բիկովը «օտարերկրյա գործակալների» ռեեստրում ընդգրկվել է 2022 թվականի հուլիսին։

Դմիտրի Բիկովը քննադատում է Կրեմլի քաղաքականությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։ Ավելի վաղ արգելել էին նրա գրքերը ցուցադրվել Մոսկվայի գրքերի տանը տեսանելի հատվածում, իսկ ACT հրատարակչությունը, “Читай-город – Буквоед” գրախանութների ցանցը և “Литрес” ծառայությունը դադարեցրել էին նրա ստեղծագործությունների վաճառքը։

2021 թվականին The Insider-ը և Bellingcat-ը համատեղ հետաքննություն են հրապարակել, որում պնդում կար, որ 2019 թվականի գարնանը Բիկովին թունավորել են։ Քննիչների կարծիքով՝ մահափորձին մասնակցել են ԱԴԾ աշխատակիցները, որոնք մասնակից են նաև Ալեքսեյ Նավալնիի և Վլադիմիր Կարա-Մուրզայի թունավորմանը։