Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են հրթիռների համար հելիում արտադրող ՌԴ միակ գործարանին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Երկուշաբթի երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգի՝ հելիում արտադրող գործարանի վրա։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Տեղի բնակիչները հայտնել են գործարանի տարածքում պայթյունների շարքի մասին։ Երեկոյան փակվել է Պերեվոլոցկի և Խոլոդնիե Կլյուչի բնակավայրերի միջև գտնվող Մ-5 «Ուրալ» դաշնային մայրուղու մի հատված, որը համընկնում է գործարանի գտնվելու վայրի հետ, նշում է աղբյուրը։

Գործարանի կայքի համաձայն՝ Օրենբուրգի հելիումի գործարանը Ռուսաստանում հելիում արտադրող միակ ձեռնարկությունն է, որն օգտագործվում է հրթիռների արտադրության և ավիացիոն արդյունաբերության մեջ։

Օրենբուրգի մարզային իշխանությունները դեռևս չեն հաստատել գործարանի վրա հարվածի մասին տեղեկությունը։ Նախօրեին Օրենբուրգի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Սոլնցևը հայտնել էր մարզի վրա երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին, սակայն լրացուցիչ մանրամասներ չէր փոխանցել։

Բացի այդ, երկրորդ օրն անընդմեջ դադարեցվել են թռիչքները Օրենբուրգի օդանավակայանում։