Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշումը, որը կայացվել էր մեկ տարի առաջ: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում …