Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան և մասնակցել դեսպանահավաքին
Քաղաքականություն
24.08.2025 | 16:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին։
«Երևան-Կապան-դեսպանահավաք-Երևան»,-նման գրառում է արել Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում։