ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում …

