Ադրբեջանի Լերիկի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11:14-ին՝ Լերիկից 16 կմ հարավ-արևելք։ Օջախը եղել է 23 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել։

