Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
27.09.2026 | 16:24
Ադրբեջանի Լերիկի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11:14-ին՝ Լերիկից 16 կմ հարավ-արևելք։ Օջախը եղել է 23 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել։

