Նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը: Նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ: «Հայաստանում այս գլոբալ հանձնառությունները զուգակցվում են առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների …

